Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի տնային հանդիպումը նորվեգական «Բուդյո-Գլիմտի» դեմ կանցկացնի Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Կոնֆերենցիաների լիգայի նախորդ երկու տնային հանդիպումները «Փյունիկն» անցկացրել էր Աբովյանի «Քաղաքային» ստադիոնում։

«Բուդյո-Գլիմտի» դեմ առաջին հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 10-ին Նորվեգիայում, պատասխան հանդիպումը՝ օգոստոսի 17-ին։ Երկու հանդիպումներն էլ կմեկնարկեն Երեւանի ժամանակով 20:00-ին։