Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի հուլիսի 28-ի, հուլիսի 31-ի, օգոստոսի 1-ի, օգոստոսի 2-ի, օգոստոսի 3-ի և օգոստոսի 4-ի հրամաններով դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ:

Մասնավորապես՝

  1. Էդգար Արսենյանը նշանակվել է գլխավոր դատախազության Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի պաշտոնին՝ ազատվելով գլխավոր դատախազության Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալի պաշտոնից:
  2. Վայոց ձորի մարզի դատախազության դատախազ Վարուժան Ղահրամանյանը գործուղվել է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր հատուկ հանձնարարություններով վարչության պետի հաստիքին՝ մինչև սույն թվականի նոյեմբերի 14-ը՝ ներառյալ:
  3. Լալա Առաքելյանը նշանակվել է գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնից:
  4. Աննա Հովհաննիսյանը նշանակվել է գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության պետի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով Գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության ավագ դատախազի պաշտոնից:
  5. Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ Սիսակ Խաչատրյանը օգոստոսի 7-ից փոխադրվել է ՀՀ գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնին:
  6. ՀՀ գլխավոր դատախազության դատախազ Հայկ Հովհաննիսյանը փոխադրվել է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր հատուկ հանձնարարություններով վարչության ավագ դատախազի պաշտոնին:
  7. Գայանե Մելիքյանը նշանակվել է գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության դատախազի պաշտոնից:
  8. Ռաֆայել Գևորգյանը նշանակվել է գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության դատախազի պաշտոնից:
  9. Ալիսա Բոյաջյանը նշանակվել է գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության ավագ դատախազի պաշտոնից:
  10. Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Եսայի Բաբելյանը օգոստոսի 14-ից փոխադրվել է գլխավոր դատախազության Միջազգային-իրավական համագործակցության վարչության դատախազի պաշտոնին:
  11. Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ Ծովակ Մնացականյանը օգոստոսի 7-ից փոխադրվել է գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի պաշտոնին:
  12. Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ Արբակ Զաքարյանը օգոստոսի 14-ից գործուղվել է գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի թափուր հաստիքին՝ մինչև նոյեմբերի 14-ը ներառյալ:
  13. Արարատի մարզի դատախազ Ռաֆայել Մանուկյանը փոխադրվել է Երևան քաղաքի դատախազի տեղակալի պաշտոնին. Երևան քաղաքի դատախազի պարտականությունների կատարումը դրվել է Ռաֆայել Մանուկյանի վրա:
  14. Արմեն Օսեյանը օգոստոսի 7-ից նշանակվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի պաշտոնին՝ ազատվելով գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնից:
  15. Գագիկ Հայրապետյանը նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնից:
  16. Բագրատ Ղազինյանը Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնից փոխադրվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին:
  17. Անդրանիկ Շահբազյանը նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնից:
  18. Կարեն Սուքիասյանը նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնից:
  19. Արտյոմ Բադալյանը նշանակվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության դատախազի պաշտոնին:
  20. Վարդան Պողոսյանը նշանակվել է Արարատի մարզի դատախազի պաշտոնին՝ ազատվելով գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի պաշտոնից:
  21. Արման Հովհաննիսյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի դատախազի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով Գեղարքունիքի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնից:
  22. Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի տեղակալ Անդրանիկ Վարդանյանը օգոստոսի 7-ից փոխադրվել է Կոտայքի մարզի դատախազի տեղակալի պաշտոնին:
  23. Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի տեղակալ Արսեն Կոստանդյանը փոխադրվել է Արմավիրի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին:
  24. Հրաչյա Ասատրյանը նշանակվել է Կոտայքի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:
  25. Էդուարդ Վերմիշյանը նշանակվել է Լոռու կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով Լոռու կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնից:
  26. Կարեն Խաչատրյանն ազատվել է Գեղարքունիքի մարզի դատախազի տեղակալի պաշտոնից:
  27. Սևակ Շհոյանն ազատվել է Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազի պաշտոնից:
  28. Էդգար Պետրոսյանն ազատվել է Սյունիքի մարզի ավագ դատախազի պաշտոնից: