Թբիլիսիում անցկացվող լողափնյա վոլեյբոլի կանանց Արևելյան Եվրոպայի երկրների առաջնությունում հաղթանակով է մեկնարեկլ Հայաստանի զույգը։ Սվետլանա Մարգարյանը և Նելլի Խաչատրյանն առաջին տուրում մրցել են Ադրբեջանի թիմի հետ եւ առավելության են հասել 2:0 (21:6, 21:8) հաշվով, հաղորդում է ՀՎՖ-ի մամուլի ծառայությունը։
Երկրորդ տուրում Հայաստանի թիմը 0:2 հաշվով պարտվել է Լիտվայի թիմին։
Հաջորդ հանդիպումը Հայաստանի վոլեյբոլիստուհիները կանցկացնեն Վրաստանի երկրորդ թիմի հետ։