Պատանի շախմատիստ Ռոբերտ Մուրադյանը փայլուն հաջողության է հասել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացված Նոնա Գափրինդաշվիլու գավաթի մինչև 8 տարեկանների մրցաշարում:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, նա 9 հնարավորից վաստակել է 9 միավոր և միանձնյա նվաճել առաջին մրցանակը: