Թուրքիայի նախագահ Էրդողանը հաստատել է Անկարայի մասնակցությունը 2020 թվականի արցախահայության դեմ պատերազմին։
«Ադրբեջանի հետ մեր համագործակցության շնորհիվ Ղարաբաղն ազատագրվեց»,- խոստովանել է նա։
Էրդողանը կարծում է, որ թուրք-ադրբեջանական ագրեսիայից հետո Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության պահպանման հնարավորություն կա։
Այս խաղաղության և կայունության պտուղները լիովին իր վրա զգում է արտաքին աշխարհի հետ կապից զրկված Արցախի ժողովուրդը, որը բախվել է հումանիտար լուրջ ճգնաժամի՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով։
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի հետ հարաբերությունները բոլոր ոլորտներում