Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա է մտցրել դաշնային սահմանադրական օրենքի նախագիծ, որը չեղարկում է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին տեղեկացնելու դրույթը ՌԴ-ում ռազմական կամ արտակարգ դրություն մտցնելու կամ հանելու մասին։ Փաստաթուղթը տեղադրվել է դումայի էլեկտրոնային բազայում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

Փոփոխություններ են մտցվում «Ռազմական դրության մասին» եւ «Արտակարգ դրության մասին» օրենքներում։ Գործող նորմերը սահմանում են, որ ՌԴ-ում կամ առանձին տարածաշրջաններում ռազմական դրություն մտցնելու դեպքում նախագահը միջոցներ է ձեռնարկում Միավորված Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) եւ Եվրոպայի խորհրդի (ԵԽ) գլխավոր քարտուղարներին տեղեկացնելու վերաբերյալ։ Արտակարգ դրություն մտցնելու դեպքում նման տեղեկացումը մտնում է ՌԴ ԱԳՆ պարտավորությունների մեջ։ ՄԱԿ-ը եւ Եվրոպայի խորհուրդը տեղեկացվում են նաեւ ռազմական կամ արտակարգ դրության դադարեցման դեպքում։

Նոր նորմերը առաջարկում են օրենքներից հանել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին տեղեկացնելու կետերը եւ օրենքներում պահել միայն ՄԱԿ գլխավոր քարտուղարին տեղեկացնելու մասին դրույթները։ Բացի այդ, «Արտակարգ դրության մասին» օրենքում առաջարկվում է նաեւ հանել նորմն այն մասին, որ ՌԴ ԱԳՆ-ի վրա դրված միջազգային պարտավորությունները բխում են մարդու իրավունքների եւ հիմնական ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայից։ Ինչպես նշված է բացատրագրում, կոնվենցիան եւ վավերացված արձանագրությունները դադարեցրել են իրենց գործողությունը ՌԴ-ի հանդեպ 2022թ. դեկտեմբերի 16-ից։

Օրենքը, որի համաձայն՝ ՌԴ-ի հանդեպ դադարում են գործել Եվրոպայի խորհրդի կանոնադրությունը, ինչպես նաեւ այդ կազմակերպության 20 միջազգային պայմանագրերը, ստորագրվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից փետրվարին։ Այսպիսով, Ռուսաստանը չեղարկել է 21 փաստաթուղթ, որոնց մեջ են եվրոպական կոնվենցիաները ահաբեկչության կասեցման, մարդու իրավունքների պաշտպանության մասին, Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիան, Եվրոպական սոցիալական խարտիան եւ այլն։

Ռուսաստանը Եվրոպայի խորհուրդ է մտել 1996թ. եւ 2022թ. մարտի 15-ին հայտարարել է դրանից դուրս գալու մտադրության մասին այն բանից հետո, երբ կազմակերպության նախարարների կոմիտեի փետրվարի 25-ի որոշմամբ դադարեցվել է կազմակերպության կանոնադրական մարմիններում նրա ներկայացուցչության իրավունքը։ Ինչպես պարզաբանել են ՌԴ ԱԳՆ-ում, «ՆԱՏՕ եւ Եվրամիության պետությունները, չարաշահելով իրենց մեծամասնությունը Եվրոպայի խորհրդում, հետեւողականորեն այդ կազմակերպությունը վերածում են հակառուսական քաղաքականության գործիքի՝ հրաժարվելով իրավահավասար երկխոսությունից եւ բոլոր սկզբունքներից, որոնց հիման վրա ստեղծվել է այդ համաեվրոպական կառույցը»։

Լուրեր Հայաստանից - NEWS.am
! Այս նյութը հասանելի է նաև РусскийՏպել


Ցավում եմ՝ ԱՄՆ–ն օգնություն է ուղարկում Ադրբեջանին. Բըրբանքի քաղաքապետը հանդիպել է հայ ցուցարարներին

Ամենաշատ
Ովքե՞ր են ընդգրկված Հայկ Մարությանի թիմում
Էրդողանը հաստատել է Թուրքիայի մասնակցությունը Արցախի դեմ 2020թ․ պատերազմում
Բախում՝ ոստիկանների եւ ցուցարարների միջեւ. կառավարության շենքի մոտից բերման են ենթարկվում ազատամարտիկները
Հայաստանը պատասխանել է Երասխի գործարանի վերաբերյալ Ադրբեջանի նամակին
Հայկ Մարությանը կմասնակցի Երեւանի ավագանու ընտրություններին
Ֆոտոռեպորտաժներ


Harvard Club. Նյու Յորք. Orion Summit 2023


Գատչինայի Պոկրովյան տաճարը


Ֆոտոցուցահանդես Էրմիտաժում՝ «Մշակույթների երկխոսություն» մեդիա ֆորումի շրջանակներում

© 2009-2023 NEWS.am
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։ Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։

News
Քաղաքականություն
Տնտեսություն
Վերլուծություն
Հասարակություն
Ինովացիա
Պատահարներ
Մշակույթ
Ավտոաշխարհ
Sports
Style
Medicine
Tech
Reviews
Video
Photo
Գործակալության մասին
Օգտագործման պայմաններ
NEWS.am Promotion Factory
Հասցե
#7/1, Verin Shenga vit, 2nd street, Yerevan, Armenia
Tel.: +37477 26 64 13, +37499 20 32 12
E-mail:[email protected]
Մարկետինգի հարցերով զանգահարել
Mobile: +374 91 073313
Email:[email protected]
Web://pradix.io/ads/