Կիեւի վարչակարգին ՆԱՏՕ, ԵՄ երկրների եւ նրանց դաշնակիցների օգնության ընդհանուր ծավալը գերազանցել է 160 մլրդ դոլարը։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՌԴ պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
«ՆԱՏՕ, Եվրամիության եւ նրանց գործընկերների օգնության ընդհանուր ծավալը գերազանցել է 160 մլրդ դոլարը»,- ասել է նա։
Շոյգուն նշել է, որ ԱՄՆ-ն «անշեղորեն բարձրացնում է տոկոսադրույքները՝ փորձելով դաշնակիցներից հասնել ավելի հեռահար եւ մահասփյուռ զենքի մատակարարման»։ Մայիսին Ուկրաինային են հանձնվել բրիտանական ավիացիոն կառավարվող մեծ հեռահարության «Սթորմ շեդոու» հրթիռներ։ Բացի այդ, ՆԱՏՕ երկրները ակտիվորեն քննարկում են Կիեւին F-16 տակտիկական կործանիչներ տալու հարցը։