Մոտ 20 մերկապարուհիներ մասնակցել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին նվիրված օրացույցի նկարահանման աշխատանքներին: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները:
Օրացույցը վաճառքի չի հանվելու, օրինակները քիչ են լինելու, այն կփոխանցեն մասնակիցերին և գիշերային ակումբի մի քանի հաճախորդների:
Բացի այդ, մի օրինակը կտրամադրվի հենց նախագահին: «Մենք դեռ չենք տեղեկացրել Պուտինի լրատվական ծառայությանը: Մենք կփորձենք տանել օրացույցը նրա ընդունարան»,- հայտնել են լրատվամիջոցին ակումբի մամլո քարտուղարը:
Օրացույցի հիմնական թեման Սիրիայի հիմնախնդիրն է և ակումբի տնօրենի խոսքերով, փորձ է արվում ցույց տալ, որ մերկապարուհիներին հետաքրքրում են նաև այսպիսի խնդիրներ:
Նկարներում խոսքեր են ուղղված նաև ԱՄՆ-ի նախագահ Բարակ Օբամային:
Լուսանկարները` rb.ru