Կոտայքի մարզի նախկին դատախազ Ապրես Գրիգորյանը, որը գաղտնալսման արդյունքում ազատվել էր աշխատանքից, դատի է տվել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։ Տեղեկությունը հայտնում է Armlur-ը։
Ըստ լրատվամիջոցի` երեկ Գրիգորյանը ՀՀ վարչական դատարան է դիմել անվավեր ճանաչելու համար գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի` հուլիսի 13-ի որոշումը, որով ինքն ազատվել է աշխատանքից։
Հիշեցնենք` գլխավոր դատախազությունը գաղտնալսման արդյունքում աշխատանքից ազատել էր ոչ միայն Գրիգորյանին, այլև Արմավիրի մարզի դատախազ Աշոտ Մարտիրոսյանին։