Միջազգային մամուլը գրում է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի սրման մասին՝ հղում անելով նաեւ Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Մորենո Օկամպոյի եզրակացություններին։ Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
«Լաչինի միջանցքի անմարդկային շրջափակման եւ Ադրբեջանի իրական նպատակի ազատ եւ օբյեկտիվ լուսաբանումը կարեւոր դեր է խաղում Ադրբեջանի շարունակական քարոզչության դեմ»,- գրել է Անի Բադալյանը: