Օգոստոսի 20-24-ը Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի։
Երևանում օգոստոսի 20-22-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։
Օգոստոսի 23-ին, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 20-24-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում օգոստոսի 21-24-ի կեսօրից հետո, 20-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։
Քամին՝ արևմտյան 3-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 20-ին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով, 22-24-ն աստիճանաբար նույնքան կբարձրանա։
Արցախում վաղը սպասվում է անձրև և ամպրոպ։