Armlur.am-ին հայտնի դարձավ,որ Արշալույս Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել:
Մասնավորապես այն բանի համար, որ նա ծառայությունից ազատվելու ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության պայմաններում խուսափել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության թիվ 1586-Ն որոշմամբ ռազմական դրության պայմաններում հայտարարված ընդհանուր զորահավաքային զորակոչից: