Մահացու հրազենային վիրավորում ստացած զինծառայող Արմեն Խաչատրյանը Կոտայքի մարզի Աբովյան քաղաքից, նա մոտ մեկուկես տարվա զինծառայող էր։ Այս մասին ասաց Արմենի ծանոթներից մեկը։
Նա ուներ իրենից մեծ եղբայր, ծնողներն ապրում են Ռուսաստանում։
Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ երեկ՝ օգոստոսի 27-ին, մահացու հրազենային վիրավորումներ են ստացել զինծառայողներ Արտյոմ Արայի Հայկազյանը և Արմեն Հայկի Խաչատրյանը:
Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ ժամը 16:00-ի սահմաններում, մարտական դիրքի դիտորդ զինծառայող Ա․ Հ․-ն իրեն ամրակցված «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգից մահացու հրազենային վիրավորում է պատճառել նույն դիրքի ավագ, զինծառայող Ա. Խ.-ին, այնուհետև նույն զենքով իր կզակի շրջանում ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վիրավորում։