ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ ամյակի կապակցությամբ ուղարկել է շնորհավորական ուղերձ՝ ցանկանալով բոլոր հայերին ուրախ և բարեհաջող Անկախության օր և խաղաղություն և երջանկություն եկող տարվա ընթացքում:
Ուղերձում, որի տեքստը հրապարակված է ԱՄՆ Պետդեպարտամենտում մասնավորապես նշված է. «Նախագահ Օբամայի և ամբողջ ամերիկյան ազգի անունից ես Հայաստանի բնակչությանն եմ փոխանցում ամենաջերմ մաղթանքները Անկախության օրվա կապակցությամբ: Միացյալ Նահանգները և Հայաստանը ունեն ուժեղ ամուր հարաբերություններ, որը հիմնված է պատմական կապերի և փոխադարձ վստահության վրա: Ես հպարտ եմ և շնորհակալ հայկական համայնքի շատ ներկայացուցիչների հետ ընկերության համար: Որպես երեք տասնամյակ շարունակ Մասաչուսեթս նահանգը ներկայացնող անձ,որտեղ ապրում է թվով ամենամեծ հայկական համայնքը Հայաստանի սահմաններից դուրս, ես մետիկից ծանոթ եմ ավանդի հետ,որը դուք ունեցել եք Ամերիկայի մշակույթի, ժողովրդավարության և տնտեսության մեջ:
Այսօր երկու պետությունները աշխատում են դինամիկ երկկողմանի և տարածաշրջանային օրակարգի վրա: Մենք հուսով ենք ֆորումների միջոցով, ինչպիսին է ԱՄՆ-Հայաստան տնտեսական ուսումնասիրման խումբը, ավելի ամրապնդել տնտեսական և առևտրական կապերը մեր ժողովուրդների միջև:
Ես ցանկանում եմ բոլոր հայերին ուրախ և բարեհաջող Անկախության օր և խաղաղություն և երջանկություն եկող տարվա ընթացքում: