Վստահությունը ամենաթանկարժեք բան է: Այս մասին այսօր՝ օգոստոսի 31-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այդ վտահությունը կարելի է 500 դոլարի համար խաթարել, հետո տասնյակ տարիներով այդպես էլ չվերականգնել»,-ասաց նա:


Նշենք, որ կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 31-ի նիստում փոփոխություն կատարեց իր որոշումներից մեկում, որով որոշակի արտոնություններ է նախատեսում լիազորված տնտեսական օպերատորի համար: Լիազորված տնտեսական օպերատորը հատուկ կարգավիճակ է, որը մաքսային մարմնի կողմից տրվում է տնտեսվարող սուբյեկտին, եթե այդ սուբյեկտը նվազ ռիսկայնություն է ներկայացնում մաքսային իրավախախտումների տեսանկյունից. «Այդ կարգավիճակը հնարավորություն է տալիս տնտեսվարողին օգտվել մի շարք մաքսային պարզեցված ընթացակարգերից: Փուլ առ փուլ տնտեսվարող սուբյեկտը դառնում է ինքն իր մաքսային տեսուչը, եւ մաքսային մարմնի հետ հարաբերությունները հասցնում են նվազագույնի»,-ասաց Բադասյանը: