Ուկրաինան պետք է մեղմի իր դիրքորոշումը, որպեսզի հնարավորություն ստանա հացահատիկի գործարքի շրջանակում Ռուսաստանի հետ համատեղ քայլեր ձեռնարկել։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։


«Այո, ինչպես ասաց պարոն նախագահը, իհարկե, Ուկրաինան պետք է մեղմի իր մոտեցումը՝ Ռուսաստանի հետ համատեղ քայլեր ձեռնարկելու համար»,- արձանագրել է Թուրքիայի ղեկավարը։