Արգենտինայի ֆուտբոլային ասոցիացիայի (AFA) նախագահ Կլաուդիո Տապիան հույս է հայտնել, որ ամերիկյան «Ինտեր Մայամիի» 36-ամյա հարձակվող Լիոնել Մեսին կմասնակցի 2026թ․ աշխարհի առաջնությանը։

«Այո, ես կարող եմ պատկերացնել Մեսիին 2026թ․ աշխարհի առաջնությունում, եւ ես կցանկանայի, որ նա այնտեղ խաղար։ Մեսին կարող է խաղալ հավաքակում իր նախընտրած դիրքում։ Նա ունի դրա համար բոլոր տվյալներով։ Ամեն ինչ կախված կլինի Մեսիի ցանկությունից»,- Տապիայի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։


2022թ․ աշխարհի առաջնությունում Մեսին մասնակցել էր 7 հանդիպման, խփել 7 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում եւ ճանաչվել մրցաշարի լավագույն խաղացող։