Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականը հաղթանակով մեկնարկեց 2026թ․ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում։ Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմն առաջին տուրում ընդունեց Էկվադորի հավաքականին եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։
Միակ գոլը 78-րդ րոպեին խփեց ամերիկյան «Ինտեր Մայամիի» 36-ամյա հարձակվող Լիոնել Մեսին (տեսանյութ)։
Երկրորդ տուրում Արգենտինայի հավաքականը սեպտեմբերի 12-ին կհյուրընկալվի Բոլիվիայի թիմին։
Կոլումբիայի հավաքականը 1:0 հաշվով հաղթեց Վենեսուելային։ 46-րդ րոպեին աչքի ընկավ գերմանական «Վերդերի» հարձակվող Ռաֆայել Բորեն։
Պարագվայի եւ Պերուի թիմերի խաղում հաշիվը չբացվեց՝ 0:0: