Այսօր երեկոյան Հանրային հեռուստաընկերության «Լուրեր»-ի գլխավոր թողարկումից անմիջապես հետո եթեր կհեռարձակվի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Պետրոս Ղազարյանի հետ: Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը:
Նրա խոսքով՝ խոսվել է հարցերի լայն շրջանակի մասին՝ ԼՂ խնդիրներից մինչեւ Երեւանի ավագանու ընտրություններ։