Սեպտեմբերի 12-ին, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության կողմից Վանաձորում իրականացված մեծ թվով քրեական հեղինակությունների ու քրեական ենթամշակույթ կրողների հայտնաբերման շնորհիվ հայտնաբերվել են նաև զենք-զինամթերք, թմրամիջոցներ, գաղտնի փականով դանակներ և այլ կասկածելի իրեր, հաղորդում է Shamshyan.com-ը:

Ոստիկանության Բազումի և Տարոնի բաժիններ են տեղափոխվել Լոռու մարզի բնակիչներ 43-ամյա Հովիկ Փիլոյանը, 33-ամյա Գոռ Օհանյանը, 38-ամյա Աղասի Թաթուլյանը, 30-ամյա Գևորգ Ասատրյանը, 28-ամյա Դավիթ Աթաբեկյանը, 29-ամյա Արթուր Աթաբեկյանը, 30-ամյա Արտուշ Գևորգյանը, 43-ամյա Կարեն Հովհաննիսյանը, 28-ամյա Մելքոն Չավուշյանը, 23-ամյա Վրեժ Աֆիցերյանը, 42-ամյա Արթուր Ավետիսյանը, 39-ամյա Վիլիամ Դանիելյանը, 30-ամյա Ալբերտ Սարգսյանը, 32-ամյա Արմեն Գրիգորյանն ու 21-ամյա Արման Դավոյանը։


Բերման ենթարկվածներից մի քանիսը ունեն մականուններ, որոնք քրեական ենթամշակույթ ունեցող մարդկանց մոտ հայտնի են «Սաբուլիչ», «Խոլոստոյ Կարեն», «Քոլագիրանցի Արտյոմիկ», «Նեգրի Հովո», «Ցեց», «Թիթեռ», «Տիզ», «Մորեխիկ», «Տառական» մականուններով։

Ավելի վաղ կայքը գրել էր, որ ոստիկանությունը Լոռու մարզում իրականացվել է ոստիկանական դիմակավորված հատուկ օպերացիա։ Վաղ առավոտյան Երևանից Վանաձոր էին ժամանել ոստիկանական հատուկ դիմակավորված ջոկատայինները, որոնք Վանաձորի տարբեր հատվածներից ոստիկանության Տարոնի և Բազումի բաժիններ են տեղափոխել քրեական պատմություններով Վանաձորում հայտնի, քրեական ենթամշակույթ կրողների։

Մեծ մասը զգալով, որ դիմակավորված ոստիկանները իրենց հետևից են եկել, փորձել են կամ դիմել փախուստի, կամ աննկատ հեռանալ ոստիկանների տեսադաշտից, սակայն դա նրանց չի հաջողվել։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով կան կասկածներ, որ բերման ենթարկվածները կապ ունեն Վանաձորում 2 օրվա տարբերությամբ տեղի ունեցած կրակոցների դեպքերի հետ, ինչի հետևանքով մի քանի հոգի, այդ թվում՝ 2 կանայք, հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Ու միայն նշված բժշկական կենտրոնի բժիշկների շնորհիվ է եղել նրանց կյանքը փրկել։

2 դեպքերի փաստերով Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել են քրեական վարույթներ։11.jpg (183 KB)12.jpg (160 KB)