12 մարդ, այդ թվում երեք տարեկան երեխան ստացել են հրազենյաին վնասվածքներ Չիկագոյի հարավում տեղի ունեցած հրաձգության ժամանակ: Այս մասին նշում է Chicago Tribune-ը՝ հղում կատարելով քաղաքի արտակարգ իրավիճակի ծառայություններին:
Նախնական տվյալներով հրաձգությունը տեղի է ունեցել Քորներ Սքուաեր այգու բասկետբոլի հրապարակի շրջանում: Քաղաքային հիվանդանոցի հաղորդմամբ երեք վիրավորվածի վիճակը գնհատավում է լուրջից ծայրահեղ լուրջ, իսկ չորսը միջին ծանրության վիճակում են գտնվում: Հայտնի, որ երեք տարեկան երեխան հրազենային վնասվածք է ստացել դեմքին:
Տեղի ժամով 23:00-ին տեղի ունեցած հրաձգության պատճառները դեռևս հայտնի չեն: Դեպքի վայրում գտնվում է իրավապահ մարմինների շուրջ 60 աշխատակից: