Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան երբեք չի հրաժարվել Ուկրաինայի հարցով բանակցություններից, սակայն Կիևը պետք է ուղիղ ասի, որ պատրաստ է նման բանակցությունների: Այս մասին նա հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը, փոխանցում է «Ինտերֆաքսը»:
«Մենք երբեք չենք հրաժարվել բանակցություններից, այնպես որ, եթե մյուս կողմը ցանկանում է, թող անի դա, խոսի այդ մասին: Ես սա ասում եմ, բայց մյուս կողմից ոչինչ չեմ լսում»,- ասել է Պուտինը։
ՌԴ նախագահը նաև մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի խոսքը, ով ասել է, որ Վլադիմիր Պուտինն այժմ շահագրգռված չէ «կառուցողական դիվանագիտությամբ»։ «Տանգոյի համար երկու հոգի է պահանջվում», - ասել է Բլինքենը հնարավոր բանակցությունների մասին:
Ի պատասխան Պուտինն ասել է, որ «տանգոն լավ է», բայց Ուկրաինայի համար «կարևոր է չմոռանալ գոպակը»։
«Հակառակ դեպքում նրանք միշտ կպարեն ուրիշի երաժշտության և ուրիշի դուդուկի տակ: Այսպես թե այնպես, плясать всем придется барыню: Ինչ վերաբերում է ամերիկացիներին, նրանք չգիտեն, թե ինչպես պարել այս տանգոն: Սա զարմանալի երաժշտություն է, գեղեցիկ շարժումներ: Բայց Միացյալ Նահանգները փորձում է ամեն ինչ լուծել ուժի դիրքերից կամ տնտեսական պատժամիջոցների, կամ ֆինանսական սահմանափակումների, ռազմական ուժի սպառնալիքի կամ դրա կիրառման օգնությամբ: Նրանք փորձում են ինչ-որ մեկին սովորեցնել, բայց իրենք էլ չգիտեն, թե ինչպես դա անել կամ չեն ուզում»,- ասել է ՌԴ նախագահը։