Ստեփանակերտի բնակելի թաղամասից տեսանյութ է հրապարակել Արցախի հեռուստաընկերությունը:
Լրագրողի հետ զրույցում բնակիչներից մեկը պատմել, թե որտեղ է եղել կրակոցների պահին.
«Տրաքացրին, ծուխ ու մութ էր: Աչքերս բռնվեցին, բռնվելով դուրս եկա: Առաջին հարկում է մեր տունը, պատուհանները բացեցի: Ինչ անենք, ահավոր վիճակ է»:
Հեռուստաընկերության կադրերում երևում է, թե ինչպես են ավերվել բնակելի շենքերը, վնասվել բակերում կանգնած ավտոմեքենաները: