Այս պահի դրությամբ Լեռնային Ղարաբաղի հայերը հազարներով տարհանվում են Հայաստան։ Ինչո՞ւ են այս մարդիկ տարհանվում։ Որովհետև սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը ռազմական ագրեսիա իրականացրեց Լեռնային Ղարաբաղի խաղաղ ժողովրդի դեմ, որի հետևանքով ոչ միայն հարյուրավոր զոհեր և վիրավորներ են գրանցվել, այլև հազարավոր խաղաղ բնակիչներ կորցրել են իրենց տները, գյուղերն ու համայնքները։ Այս մասին X-ի իր էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:
Նա նաեւ նշել է. «Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման և սեպտեմբերի 19-ի ագրեսիայի հետևանքով բնակչությունը 9 ամիս սովի է մատնված.
- Նրանք բռնի տեղահանվել են իրենց տներից և նկուղներում 6 օր սոված ու ծարավ քնելուց հետո ոչ թե իրենց տները վերադառնալու, այլ իրենց պապենական հողից տարհանվելու հնարավորություն են ստացել։
- Մենք ընդունում ենք, որ ռուսական խաղաղապահ առաքելությունը չի ապահովել նրանց խաղաղ գոյությունը Լեռնային Ղարաբաղում՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիման վրա։
- Մենք ընդունում ենք, որ ԵՄ-ն, ԱՄՆ-ը և մյուս բոլոր միջազգային դերակատարները չկարողացան ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները և անվտանգության երաշխիքները։
Չնայած այն հանգամանքին, որ այս դերակատարները բազմիցս հայտարարել են իրենց միջնորդական ջանքերը, որ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու ապահովությունները պետք է երաշխավորվեն միջազգային մեխանիզմներով, որպեսզի նրանք կարողանան ապահով ապրել իրենց պապենական հողերում»,-գրել է Մարուքյանը։