ՌԴ, Թուրքիայի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հանդիպման ամսաթվի եւ տեղի մասին որոշակիություն առայժմ չկա, անհրաժեշտ է բոլոր կողմերի կոնսենսուսը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Անկարայի դիվանագիտական աղբյուրին։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ավելի վաղ ասել էր, որ հանդես է եկել ՌԴ, Թուրքիայի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների քառակողմ հանդիպում անցկացնելու առաջարկով, բայց Անկարան առայժմ առաջարկի պատասխանը չի ստացել։ Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ մտադիր է հարցը քննարկել է ադրբեջանցի գոծընկերոջ՝ Իլհամ Ալիեւի հետ։

«Որպեսզի (հանդիպման) ամսաթիվն ու տեղը որոշվի, սկզբում անհրաժեշտ է բոլոր կողմերի կոնսենսուսը մեր առաջարկած նախաձեռնության վերաբերյալ։ Հարցն առայժմ առաջարկի մակարդակում է, ոչ մի որոշակիություն չկա»,- նշել է գործակալության զրուցակիցը։