Չեմպիոնների լիգայում Նապոլի դեմ խաղից և պարտությունից 63 ժամ անց Դորտմունդի Բորուսիան ստիպված է Գերմանիայի Բունդեսլիգայի շրջանում խաղ անցկացնել Նյուրեմբերգի դեմ, որը մինչև այժմ հաղթանակ չի տարել:

Սակայն Դորտմունդի Բորուսիան ունի խնդիրներ կազմի, հատկապես պաշտպանության հետ, այդ թվում հնարավոր է խաղադաշտ դուրս չգա նաև Հենրիխ Մխիթարյանը, ում Յուրգեն Կլոպը հանգստանալու հնարավորություն է տվել:

Այս մասին նշում է Բորուսիայի պաշտոնական կայքը: