Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մեկնարկել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը:
Այսօր մրցագորգ է դուրս եկել հայազգի ըմբիշ Ռոման Ամոյանը, ով հանդես է գալիս 55 կգ քաշային կարգում:
Քիչ առաջ Ռոմանը 4 : 0 հաշվով հաղթանակ տարավ բելառուսցի ըմբիշ Էլբեկ Տաժիևի նկատմամբ և անցավ հաջորդ փուլ:
Նշենք նաև, որ Ռոման Ամոյանը, որը 1/8 եզրափակիչում 3 րոպե 27 վայրկյանում 7։0 հաշվով առավելության հասավ Ուկրաինայի ներկայացուցիչ Վուգար Ռագիմովի նկատմամբ և այժմ 1/4 եզրափակչում է, որտեղ կմրցի ղազախ ըմբիշի հետ: