Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Բաքվում ընթացող տիեզերագնացության կոնգրեսում անդրադարձել է տարածաշրջանում խաղաղության հեռանկարներին։
Իրեն գովաբանելով «հակամարտության հաջող լուծման» համար՝ Ալիեւը հայտնել է, որ «այսօր կարող են մտնել խաղաղության դարաշրջան Հարավային Կովկասում»։ «Սա մեր կարծիքն է։ Համագործակցությունը, փոխշահավետ նախագծերը, փոխադարձ օգուտը՝ այս ամենը մենք այսօր ցուցադրում ենք»։
Հիշեցնենք, որ Արցախի օկուպացիան եւ արցախահայության բռնի տեղահանումը համատարած ոչնչացման սպառնալիքի ներքո՝ Բաքվում համարում են «լուծում» եւ «խաղաղության հաստատման նախադրյալ»։