Այս օրերին բուռն քննարկվում է, թե ինչպե՞ս է լուծվելու բռնի տեղահանված արցախցիների բանկային պարտավորությունների հարցը, արդյոք բանկերը կներեն դրանք, թե՝ ոչ: Ի պատասխան ԼՈՒՐԵՐ.com-ի հարցման՝ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից պատասխանել են.
«Առևտրային բանկերն այս պահին գույքագրում են ստեղծված իրավիճակի հետևանքով առաջացած հնարավոր խնդիրները, որի արդյունքում Կառավարության և Կենտրոնական բանկի հետ գործակցությամբ անհատական կամ ընդհանուր լուծումներ կառաջարկվեն և կներկայացվեն», - նշել են ԿԲ-ից:
Նշենք, որ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին պատկանող «ՀայԷկոնոմբանկը» արցախցիներին է վերադարձրել գրավադրած ոսկիները, որոնց արժեքը կազմում էր շուրջ 200 միլիոն դրամ:
Հիշեցնենք, որ 2020 թ. տեղի ունեցած 44-օրյա պատերազմից հետո բանկերը 2 մլրդ դրամի չափով ներեցին Արցախի պատերազմում զոհված անձանց և նրանց հարազատների վարկերը: