Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը դարձավ Չեմպիոնների լիգայի խաղին մեկնարկային կազմում մասնակցած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը պատմության մեջ, հաղորդում է Opta-ն։
Յամալը պորտուգալական «Պորտուի» դեմ հանդիպմանը մասնակցում է 16 տարեկան եւ 83 օրականում։
Նա գերազանցեց նիգերիացի Սելեստինո Բաբայարոյի ռեկորդը, որը գրանցվել էր 1994 թվականին (16 տարեկան եւ 86 օրական)։