Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Գազայի հատվածից պաղեստինյան արմատականները առավոտյան հրթիռակոծել են Իսրայելի տարածքը, արտակարգ դրություն է սահմանվել, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Վերջին կես ժամվա ընթացքում Գազայի հատվածից հրթիռներ են արձակվել Իսրայելի տարածք։ Հարավային և կենտրոնական Իսրայելի բնակիչներին խստորեն խորհուրդ է տրվում մնալ պաշտպանված տարածքներում և հետևել Ներքին ճակատի հրամանատարության հրահանգներին», - ասվում է հաղորդագրության մեջ:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ի թղթակիցը, Գազայի հատվածը տասնյակ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Հստակեցվում է, որ Թել Ավիվում հնչել են հրթիռային հարձակումների մասին նախազգուշացնող ազդանշաններ, ազդանշանը հստակ լսելի է եղել քաղաքի հյուսիսային հատվածում։
Սեպտեմբերի 22-ին իսրայելական բանակը հայտարարեց Գազայի հատվածին հարվածներ հասցնելու մասին։ Մինչ այս Գազայի հատվածից 5 հրթիռ է արձակվել Իսրայելի տարածք։