Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հրամայել է «անվտանգության հատուկ իրավիճակ» մտցնել Իսրայելի կենտրոնում և երկրի հարավում՝ Գազայի հատվածից այսօր առավոտյան սկսված հրթիռային հարձակումների ֆոնին: Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

«Այս կարգավիճակը Իսրայելի պաշտպանության բանակին թույլ է տալիս քաղաքացիներին ապահովել անվտանգության ցուցումներով և փակել անհրաժեշտ օբյեկտները», - ավելացրել են նախարարությունից:

 

Տեսանյութն այստեղ։