Հայտնի իսպանացի երգիչ Էնրիկե Իգլեսիասը նոր տեսահոլովակ է ներկայացրել։ Երգչի նոր աշխատանքը զուգերգ է արգենտինացի երգչուհի, յութուբեր Մարիա Բեսերայի հետ։ Երգը կոչվում է «Asi es la vida»/«Սա է կյանքը»։
Տեսահոլովակում արտիստները բարձունքից հետեւում են այլ զույգերի սիրային պատմություններին։ Երգիչները կյանքը համեմատում են «պոկերի» հետ, որտեղ «խաղադրույք ես անում ամեն ինչի վրա»։
«Սա է կյանքը։ Ի վերջո, մենք հեռացանք։ Դու ընտրեցիր քո ճանապարհը, ես՝ իմը։ Մենք դեռ սիրում ենք իրար՝ տարբեր ձեւերով։ Որովհետեւ սա է կյանքը, եւ այն փորձում է քեզ»,-ասվում է երգում։