ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ գերի է վերցրել 35 իսրայելցի զինվորի։
Albawaba-ի տեղեկության համաձայն՝ պաղեստինցի գրոհայինները իսրայելցի զինվորների են գերեվարել «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողության ժամանակ, որը համարվում է ամենամեծը վերջին տասնամյակում։
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ գերի է վերցրել իսրայելցի գեներալ-մայոր Նիմրոդ Ալոնիին իսրայելցի այլ զինծառայողների հետ միասին։ Պաղեստինյան ռեսուրսների համաձայն՝ նա տարվել է Գազայի հատված։ Իսրայելի բանակում լուրն անվանել են ֆեյք։ Մինչեւ անցած տարվա օգոստոսը Ալոնին Գազայի դիվիզիայի հրամանատարն էր, հետո գլխավորել է «Խոր ուժեր» հատուկ գործողությունների ստորաբաժանումը։
Նշենք, որ Իսրայելի ազգային աշտպանության նախարար Իթամար Բեն-Գվիրը արտակարգ դրություն է հայտարարել Իսրայելի ամբողջ տարածքում, քանի որ մարտական գործողությունները շարունակվում են։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը պատերազմի վիճակում է։