ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ Պենտագոնն առաջիկա օրերին կաշխատի «ապահովելու, որ Իսրայելն ունենա այն ամենն, ինչ անհրաժեշտ է իրեն պաշտպանելու և խաղաղ բնակիչներին անխտրական բռնությունից և ահաբեկչությունից պաշտպանելու համար», հաղորդում է Times of Israel-ը:
«Մեր հավատարմությունն Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին մնում է անսասան, և ես իմ ցավակցությունն եմ հայտնում խաղաղ բնակիչների վրա այս նողկալի հարձակման ժամանակ զոհվածների ընտանիքներին», - ասվում է Օսթինի հայտարարության մեջ: