Բրազիլիայի արտաքին գործերի նախարարությունը շաբաթ օրը հայտարարել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ կհրավիրի՝ Իսրայելի վրա վերջին տարիների ամենախոշոր հարձակումից հետո, հաղորդում է Reuters-ը:
Բրազիլիան, որն այս ամիս նախագահում էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, հրապարակային հայտարարությամբ դատապարտել է հարձակումները և համերաշխություն հայտնել Իսրայելի ժողովրդին:
Բրազիլիայի ԱԳՆ հայտարարությունը նաև վերահաստատել է իր հանձնառությունը «երկու պետությունների համակեցության հարցի լուծմանը», որում Պաղեստինը և Իսրայելը գոյակցում են փոխհամաձայնեցված և միջազգայնորեն ճանաչված սահմաններում: