Այսօր առավոտյան ես վարչապետ Նեթանյահուի հետ խոսել եմ Իսրայելում սարսափելի և շարունակվող հարձակումների մասին։ Այս մասին ասված է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարության մեջ։
«Միացյալ Նահանգները միանշանակ դատապարտում է ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների այս սարսափելի հարձակումը Գազայից Իսրայելի վրա, և ես վարչապետ Նեթանյահուին հասկացրել եմ, որ մենք պատրաստ ենք բոլոր համապատասխան միջոցներն առաջարկելու Իսրայելի կառավարությանն ու ժողովրդին: Ահաբեկչությունը երբեք չի կարող արդարացվել։ Իսրայելն իրավունք ունի պաշտպանել իրեն և իր ժողովրդին։ Միացյալ Նահանգները նախազգուշացնում է Իսրայելի նկատմամբ թշնամական ցանկացած այլ կողմի դեմ, որը ձգտում է օգուտ քաղել այս իրավիճակից: Իմ վարչակազմի աջակցությունն Իսրայելի անվտանգությանը ժայռի նման ամուր է և անսասան»,- ասել է ԱՄՆ նախագահը։
«Ջիլը և ես մեր աղոթքներում հիշում ենք այս բռնությունից տուժած բոլոր ընտանիքներին: Մենք սգում ենք կյանքերի ողբերգական կորուստը և շուտափույթ ապաքինման հույս ունենք բոլոր վիրավորների համար։
Ես և իմ թիմը ուշադիր հետևում ենք այս իրավիճակին, և ես սերտ կապի մեջ կմնամ վարչապետ Նեթանյահուի հետ»,- հավելել է Բայդենը։