ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի հասկանում, թե ինչու է ԱՄՆ-ն իր ավիակիր խմբերը բերում Միջերկրական ծովի արեւելյան հատվածմ, քանի որ դա ավելի է սրում իրավիճակը։
«Ես չեմ հասկանում, թե ինչու է Միացյալ Նահանգները ավիակիր խմբերը ներքաշում Միջերկրական ծով: Այնտեղ կա մեկը, հիմա էլ հայտարարում են երկրորդի մասին: Ես իսկապես իմաստը չեմ տեսնում, նրանք պատրաստվում են ռմբակոծել Լիբանա՞նը, թե՞ ինչ: Ի՞նչ են պատրաստվում անել։ Թե՞ պարզապես որոշել եք ինչ-որ մեկին վախեցնել: Այնտեղ կան մարդիկ, որոնք այլեւս ոչնչից չեն վախենում»,- ասել է Պուտինը ռուսական էներգետիկ շաբաթվա ֆորումի լիագումար նիստում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Նա նշեց, որ պետք է ոչ թե այս կերպ խնդիրներ լուծել, այլ փոխզիջումային լուծումներ փնտրել։