Աֆղանստանի հյուսիսում գտնվող շիա մզկիթում ուրբաթ օրը մահապարտ ահաբեկչի պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն յոթ հավատացյալ, հայտնում է Reuters-ը:
Յոթ մարդ զոհվել է աղոթքի ժամանակ, 15-ը՝ վիրավորվել Բաղլանի Պուլ-է-Խումրի քաղաքում տեղի ունեցած հարձակման հետևանքով։ Բոլոր զոհերը շիաներ են։
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» (ԻՊ) զինյալ խմբավորումը։
Աֆղանստանի թալիբների վարչակազմը բախվել է «Իսլամական պետության» զինյալների ապստամբությանը, որոնք վերջին ամիսներին հայտարարել են խաղաղ բնակիչների, օտարերկրացիների և թալիբների անվտանգության ուժերի վրա մահաբեր հարձակումների շարքի մասին:
Իսլամիստ զինյալները սուննի են և շիաներին հերետիկոս են համարում: