Ամերիկյան A-10 «Warthog» գրոհայինները հինգշաբթի հասել են Մերձավոր Արեւելք, քանի որ Պենտագոնը «ամբողջ ուժով փորձում է թույլ չտալ, որպեսզի Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ պատերազմը վերածվի ավելի լայն տարածաշրջանային հակամարտության», գրել է Air Force Times-ը։
Կործանիչների 354-րդ էսկադրիլիայի օդաչուները Արիզոնայի նահանգի ՌՕՈւ «Դեւիս Մոնթան» բազայից մասնակցելու են Կենտրոնական հրամանատարությանը կրակային հզորությունների փոխանցման ավելի մասշտաբային ջանքերին, լագրողներին հինգշաբթի ասել է պաշտպանության նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչը։
Ավելի կատարելագործված մարտական ինքնաթիռները, ներառյալ F-35 Lightning II, F-15 Eagle եւ F-16 Fighting Falcon կործանիչները, կմիանան նրանց՝ «փորձելով զսպել Իրանին եւ զինյալների այլ խմբերի (որոնք պայքարում են Իսրայելի դեմ)՝ չմտնել մարտի մեջ»։
ԱՄՆ ՌՕՈւ ներկայացուցիչները հրաժարվել են պատասխանել, թե քանի А-10 է ուղարկվել, որտեղ են դրանք տեղակայվել եւ ինչ այլ ստորաբաժանումներ կարող են միանալ դրանց։ Նոր ուժերը կմիանան կործանիչների 75-րդ էսկադրիլիային (Ջորջիայի նահանգի «Մուդի» ռազմաօդային կայանից), որն արդեն գործել է տարածաշրջանում։
Պարբերականը նշել է, որ «Warthog» գրոհայինները հիմնականն էին Կենտրոնական հրամանատարության ռազմական գործողություններում տասնամյակներ շարունակ։ Ցամաքային զորքերը հենվում են A-10-երի վրա՝ տանկերի, զրահատեխնիկայի եւ թշնամական այլ թիրախների գնդակոծման համար, որպեսզի նրանք կարողանան անվտանգ մանեւրել տեղանքում։
ԱՄՆ ՌՕՈւ նախարար Ֆրենկ Քենդալը երեքշաբթի, Ատլանտյան խորհրդի միջոցառման ժամանակ նշել է, որ օդաչուները, որոնք պետք է վերադառնային Միացյալ Նահանգներ Կենտրոնական հրամանատարությունից, կմնան այդ շրջանում այն էսկադրիլիաների հետ, որոնք նախատեսում էին փոխարինել նրանց։
Դա կարող է նշանակել, որ այնպիսի ստորաբաժանումներ, ինչպիսին է կործանիչների 421-րդ էսկադրիլան («Հիլ» ռազմաօդային կայան), որոնց F-35AS-երը տուն են վերադարձել Մերձավոր Արեւելքում երկու ամիս գտնվելուց հետո եւ Իսրայելի հակամարտությունից մի քանի օր առաջ, կարող են մնալ Կենտրոնական հրամանատարության տրամադրության տակ։