ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստվում է պատերազմի, բայց ցանկանում է խաղաղություն։ Ինչպես պարզաբանում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս կերպ ՌԴ ղեկավարը պատասխանել է Արևմուտքի հետ Ռուսաստանի հարաբերությունների մասին հարցին։


Պուտինի հայտարարությունը մեկնաբանություն է ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի առաջարկությանը` նախապատրաստվելու միաժամանակյա պատերազմի ինչպես Ռուսաստանի Դաշնության, այնպես էլ Չինաստանի հետ` ներառյալ միջուկայինը:

«Մենք բոլորս պատրաստվում ենք պատերազմի, քանի որ հետևում ենք հայտնի հնագույն սկզբունքին՝ եթե ուզում եք խաղաղություն, պատրաստվեք պատերազմի», – ընդգծել է Պուտինը։