ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ հստակ ապացույցներ չկան, որ Իրանը կանգնած է Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևում:

«Ես չեմ ուզում գաղտնի տեղեկությունների մեջ մտնել. Բայց, լիովին անկեղծ ասած, դրա հստակ ապացույցը չկա»,-ասել է նա CBS-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով համապատասխան հարցին։


«Իրանը մշտապես աջակցում է Համասին և Հըզբոլլահին։ Ես դա նկատի չունեմ: Բայց այն առումով, թե արդյոք նրանք... ունեին մտադրություն, օգնե՞լ են ծրագրել հարձակումը... այս պահին դրա ապացույցը չկա»,- ասաց նա:

Մեկնաբանելով Իսրայելի հյուսիսային սահմանին արդեն տեղի ունեցող սահմանափակ մարտերը և իր կոչը Հըզբոլլահին և նրա աջակից Իրանին՝ Բայդենը կոչ է արել «չանել դա և չսրել պատերազմը»: