ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը չորեքշաբթի կոչ է արել «անհապաղ մարդասիրական հրադադար» հաստատել Գազայի հատվածում։ Ելույթ ունենալով Պեկինում «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության ֆորումում, նա կրկնել է Համասին ուղղված իր կոչը՝ «անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել պատանդներին»։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաև կոչ է արել Իսրայելին «անհապաղ թույլատրել մարդասիրական օգնության անսահմանափակ մուտքը Գազայի բնակիչների ամենահիմնական կարիքները բավարարելու համար, որոնց ճնշող մեծամասնությունը կանայք և երեխաներ են»: Նա ընդգծել է, որ ՀԱՄԱՍ-ի հարձակումները չեն արդարացնում Պաղեստինի ժողովրդի հավաքական պատիժը։


«Ես կոչ եմ անում անհապաղ հումանիտար զինադադար հաստատել՝ բավարար ժամանակ և տարածք տրամադրելու իմ երկու կոչերն իրականացնելու և մարդկային էպիկական տառապանքը մեղմելու համար», - ասել է Գուտերեշը: «Չափազանց շատ կյանքեր և ողջ տարածաշրջանի ճակատագիրը մազից են կախված»: