Ֆուտբոլի 2026թ․ աշխարհի առաջնության հարավամերիկյան գոտու ընտրական մրցաշարի չորրորդ տուրում աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականը Լիմայում հյուրընկալվեց Պերուի թիմին եւ առավելության հասավ 2:0 հաշվով։
Դուբլի հեղինակ դարձավ ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսին։
Արգենտինան չորս հաղթանակից հետո գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
Ընտրական մրցաշարում առաջին պարտությունը կրեց Բրազիլիայի հավաքականը, որը հյուրընկալվեց Ուրուգվայի թիմին։ Դաշտի տերերը հաղթեցին 2:0 հաշվով։
ԱԱ-2026, ընտրական մրցաշար, չորրորդ տուր
Ուրուգվայ - Բրազիլիա՝ 2:0
Դարվին Նունիես, 42, Նիկոլաս դե լա Կրուս, 77
Պերու - Արգենտինա՝ 0:2
Լիոնել Մեսի, 32, 42