Ռուսաստանը Գազայի հիվանդանոցի վրա հրթիռային հարձակումը որակում է որպես հանցագործություն և ապամարդկայնացման գործողություն, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Sputnik ռադիոյի իր հեղինակային հաղորդման եթերում։
Արբանյակային պատկերները կարող են ցույց տալ, թե իրականում ով է հարվածել հիվանդանոցին, ասել է նա:
Դիվանագետը Վաշինգտոնին ու Լոնդոնին մեղադրել է հակամարտության գոտում հումանիտար աղետալի իրավիճակի համար։
«Ռուսաստանն աշխատում է տարածաշրջանում հումանիտար իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փաստաթղթի վրա: Այնտեղից հրեշավոր լուրեր են գալիս: Սա աղետալի հումանիտար իրավիճակ է, և ուզում եմ ընդգծել, որ այն ինքնուրույն չի զարգանում։ Սա տեխնածին աղետ չէ, սա որևէ բնական երևույթի հետևանք չէ, սա այն է, ինչ անում են հիմնականում այս «բացառիկների բլոկի»՝ արևմտյան աշխարհի ներկայացուցիչները։ Այս ամենն ուղղորդվում է Վաշինգտոնից և Լոնդոնից»,- ասում է Զախարովան։