Միացյալ Նահանգները 100 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն կուղարկի Գազայի հատվածի և Հորդանան գետի Արևմտյան ափի խաղաղ բնակիչներին, հայտարարել է նախագահ Ջո Բայդենը։
«Այդ գումարը կաջակցի ավելի քան 1 միլիոն պաղեստինցիների, որոնք տեղահանվել են հակամարտությունից, ներառյալ Գազայի հատվածում արտակարգ իրավիճակների կարիքները», - ասել է Բայդենը Թել Ավիվում ելույթի ժամանակ:
Հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ երեքշաբթի Գազայի հիվանդանոցի վրա ավիահարված է հասցվել, որի հետևանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել: Իսրայելը հայտնել է, որ հիվանդանոցը խոցվել է պաղեստինցի զինյալների կողմից արձակված հրթիռից: Բայդենն ընդունել է Իսրայելի վարկածը՝ ասելով վարչապետ Բենիամին Նեթանյահուին, որ հարձակումը, ըստ երևույթին, իրականացվել է «մեկ այլ թիմի կողմից»: