Բրազիլիայի հավաքականի եւ Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլյալի» 31-ամյա հարձակվող Նեյմարը թվիթերյան գրառումով մեկնաբանել է ծնկի ծանր վնասվածքը, որը ստացել էր Ուրուգվայի թիմի դեմ 2026թ․ աշխարհի առաջնության ընտրական խաղում։ Բրազիլիան պարտվել էր 0:2 հաշվով։

Նեյմարը պետք է վիրահատվի եւ բաց կթողնի առնվազն կես տարի։


«Շատ տխուր պահ է՝ ամենավատ պահն է իմ կյանքում։ Ես գիտեմ, որ ուժեղ եմ, բայց այս անգամ ընտանիքիս եւ ընկերներիս աջակցությունը շատ անհրաժեշտ կլինի։

Հեշտ չէ տեւական ժամանակ ապաքինվել, վերականգնվել եւ չորս ամիս անց դարձյալ անցնել այդ ամենի միջով՝ վնասվածք, վիրահատություն, բուժում, վերականգնողական փուլ»,- գրել է Նեյմարը։

Բրազիլացի ֆուտբոլիստն այս տարվա մարտին ոտնաթաթի վիրահատության էր ենթարկվել եւ խաղադաշտ դուրս չէր եկել մոտ 5 ամիս։