ԱՄՆ ռազմածովային ուժերի ռազմանավը Եմենից հյուսիս արձակված երեք հրթիռ է ոչնչացրել, հայտնում է AP-ն։
Պաշտոնյաները հայտնել են, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի Carney կործանիչը գտնվել է Կարմիր ծովում և որսացել է հրթիռները: Պարզ չէ, թե արդյոք դրանք ուղղված են եղել Իսրայելին։ Պաշտոնյաներից մեկն ասել է, որ Միացյալ Նահանգները չեն հավատում, որ հրթիռներն ուղղված են եղել դեպի նավը:
Եմենում հութի ապստամբները աջակցություն են հայտնել պաղեստինցիներին և սպառնացել Իսրայելին։ Անցյալ շաբաթ Եմենի Սանայում, որը գտնվում է հութի ապստամբների ձեռքում, որոնք դեռ պատերազմում են Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի դեմ, ցուցարարները լցվել են փողոցներ՝ ծածանելով Եմենի և Պաղեստինի դրոշները: Ապստամբների կարգախոսը հայտնի է վաղուց. «Աստված ամենամեծն է. Մահ Ամերիկային. մահ Իսրայելին, անեծք հրեաներին, հաղթանակ իսլամին»:
Անցյալ շաբաթ ապստամբների խմբավորման առաջնորդ Աբդել-Մալեք ալ-Հութին նախազգուշացրել է Միացյալ Նահանգներին Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտությանը միջամտելու մասին՝ ասելով, որ իր ուժերը կրակ կբացեն անօդաչու թռչող սարքերի և հրթիռների ուղղությամբ: