ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության (UNRWA) ղեկավար Ֆիլիպ Լազարինին պահանջել է բացել Եգիպտոս-Գազա սահմանին երկրորդ անցակետը՝ Գազայի հատված մարդասիրական օգնություն հասցնելու համար։
Դիվանագետն ընդգծել է, որ ներկայումս Ռաֆահ անցակետով Գազայի հատված մտնող սննդի և դեղորայքի քանակը «անհրաժեշտից շատ քիչ է», մինչդեռ ոլորտում «կապի և ինտերնետ ծառայությունների անջատումը» նույնպես խոչընդոտում է մարդասիրական առաքելության աշխատանքին։
Լազարինին նաև հայտնել է առաքելության 60 աշխատակիցների ողբերգական մահվան մասին՝ հրետակոծության ժամանակ։