Սիրիայի արևելքում գտնվող Ալ-Օմար նավթային հանքավայրի մոտ գտնվող ամերիկյան ռազմաբազան անօդաչու թռչող սարքի հարձակման է ենթարկվել։ Այս մասին հայտնում է իրանական ISNA գործակալությունը։ Միջադեպի մանրամասները չեն հաղորդվում։
Հոկտեմբերի 31-ին Իրաքի իսլամական դիմադրության ստորաբաժանումները հրթիռակոծել են Դեյր էզ-Զոր նահանգում գտնվող Ալ-Օմար ամերիկյան ռազմաբազան։ Ականատեսները հայտնել են, որ ռազմական օբյեկտի տարածքում մի քանի պայթյուն է լսվել։ Այս հարձակումների վերաբերյալ ամերիկյան հրամանատարությունից տեղեկություն չկար։